Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սիսիանի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը։

Արթուր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:

Հուլիսի 15-ին ԿԸՀ-ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ