Ամեն ինչ գնում է նրան, որ մենք ունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է սպասվում։

«Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1,5 տոկոս տնտեսական աճ, արդյունքում՝ մենք ունենք 5 տոկոս տնտեսական աճ, ու ամեն ինչ գնում է նրան, որ մենք ունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ»,- ասել է Քերոբյանը։

Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Կառավարությունն այսօր ընդունեց ևս մեկ կարևոր օրենքի նախագիծը, որով այսուհետ կհարկվեն նաև միջազգային այն ընկերությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում Հայաստանի տարածքում և մինչ այս անարդար մրցակցային առավելություն ունեին տեղական ընկերությունների նկատմամբ։

Այս նոր կարգավորմամբ հավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն տեղի և միջազգային ընկերությունների համար, ինչպես նաև կգոյանան լրացուցիչ հարկային մուտքեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ