«Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է ԱԺ 12 մշտական հանձնաժողով ստեղծել

Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովներ ստեղծելու հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ՝ առաջարկելով ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝

  • 1.աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  • 2.առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  • 3.արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (10 անդամ),
  • 4.գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (9 անդամ),
  • 5.եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  • 6.մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  • 7.պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ),
  • 8.պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ),
  • 9.տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  • 10.տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ),
  • 11.տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ),
  • 12.ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ):

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայցրեց, որ հանձնաժողովներից երկուսը՝ առողջապահության հարցերի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձևավորվում են նախորդ` 7-րդ գումարման ԱԺ-ում գործող առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:

«Նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ