«ՀՀ-ում ընտրությունները այլեւս երբեք չեն կեղծվելու». Վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ ՓԱշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

«ՀՀ-ում ընտրությունները այլեւս երբեք չեն կեղծվելու»:

Հիշեցնենք, որ այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

Այո՛, մարդը բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետության կառավարության համար, Հայաստանում հաստատված իշխանության համար, և մեր ամենակարևոր անելիքը համարում ենք այն, որ մարդը լինի բարձրագույն արժեք նաև ուրիշ մարդու համար՝ հարևանը լինի բարձրագույն արժեք իր հարևանի համար, ընկերը լինի բարձրագույն արժեք իր ընկերոջ համար, նույնիսկ հակառակորդը և մրցակիցը լինեն բարձրագույն արժեք իր մրցակցի և հակառակորդի համար:

Այս պարագայում է, որ մենք իսկապես կունենանք մի դաշտ, որտեղ մարդու իրավունքները և ընդհանրապես իրավունքները երաշխավորված կլինեն՝ անկախ կառավարություններից, և երաշխավորված կլինի, որ Հայաստանի Հանրապետությունում երբեք չի ձևավորվի այնպիսի կառավարություն, որի համար մարդը բարձրագույն արժեք չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ