Հայաստանի քաղաքացին սեռական շահագործման նպատակով ուկրաինացի կանանց ուղարկել է Հունաստան

Ուկրաինայում իրավապահ մարմինները բերման են ենթարկել Հայաստանի քաղաքացուն, որը հավաքագրել է ուկրաինուհիների` Հունաստանում սեռական ծառայություններ մատուցելու համար: Նա խոստացել է բարձր աշխատավարձ `աշխատանքի դիմաց ժամում ժամում մինչև 50$: Այս մասին Korrespondent.net-ի հաղորդմամբ` հայտնում է Դոնեցկի մարզի դատախազության մամուլի ծառայությունը:

«Նախաքննությունը պարզել է, որ 2021 թվականին տղամարդը կազմակերպել է արտերկրում Ուկրաինայի քաղաքացիների անօրինական վաճառքի «բիզնես»: Հանցագործը երկրի տարբեր շրջաններում փնտրել է 20-ից 30 տարեկան երիտասարդ կանանց և իմանալով նրանց ֆինանսական ծանր դրության մասին` համոզել Հունաստանի մայրաքաղաք Աթենքի տարածքում մարմնավաճառության նպատակահարմարության և շահութաբերության մեջ»,- ասված է հաղորդագրությունում:

38-ամյա ՀՀ քաղաքացին վստահեցրել է, որ աղջիկներին կտրամադրվեն «արժանապատիվ» պայմաններ, հաճախորդների ազատ ընտրություն և բարձր աշխատավարձ՝ մինչև 50 դոլար՝ մեկ ժամ սեռական ծառայությունների դիմաց: Նա նաեւ խոստացել է, որ ուկրաինացի կանայք ցանկացած պահի կկարողանան վերադառնալ հայրենիք:

Բոլոր ծախսերը վճարել են հունաստանցի հաճախորդները: Տղամարդը, անհրաժեշտության դեպքում, ուկրաինուհիներին անձամբ է տարել «գնորդների» մոտ:

Հայը ձերբակալվել է Կիևում ՝ իր կողմից հավաքագրված ուսանողներին Մարիուպոլից ուղեկցելիս:

Այժմ որոշվում է կասկածյալի նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ