«Էնպես չի, որ գիշերները չենք քնում, սպասում ենք գանք այստեղ, որ ձեզ հետ համագործակցենք». Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ նախագահի տեղակալի ընդդիմադիր թեկնածուի ընտրության կարգին և այն պատճառներին, թե ինչու Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ:

«Մենք ապահովել ենք նվազագույն անհրաժեշտ ձայների քանակը, որպեսզի պարոն Սաղաթելյանն ընտրվեր: Ի՞նչ ենք հաշվի առել «նվազագույն շեմ» ասելով: Քանի որ պարոն Սաղաթելյանը երկու ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուն էր, նշանակում է, որ երկու ընդդիմադիր խմբակցություններից պիտի քվեարկությանը մասնակցեր 34 պատգամավոր, «Հայաստան» դաշինքի 2 ներկայացուցիչ գտնվում է կալանքի տակ: Մենք նախատեսել էինք ապահովել ձայների այնպիսի բաշխվածություն, որ լրացվեր բացը, և պարոն Սաղաթելյանն ընտրվեր, սակայն ընդդիմության 34 պատգամավորներից մեկն այսօր չմասնակցեց միասնական թեկնածուի քվեարկությանը»,- ասաց Կոնջորյանը:

Կոնջորյանը նշեց, որ իրենք նախապես գիտեին այդ մեկ պատգամավորի բացակայության մասին:

«Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ մենք մեր ձայների նվազագույն շեմում նաև դա էինք հաշվի առել և ավելացրել էինք քվեարկողների թիվն այնքանով, որ անհրաժեշտ քանակի ձայները պարոն Սաղաթելյանը ստանա: Եթե ամեն ինչ գնար իմ ներկայացրած սցենարով, ապա պիտի պարոն Սաղաթելյանը ստանար 55 կողմ ձայն: Պարոն Սաղաթելյանը ստացել է 53 կողմ, 50 դեմ և 1 անվավեր: Մնացած հետևությունները ես առաջարկում եմ, որպեսզի անեք դուք»,- ասաց Կոնջորյանը:

Կոնջորյանը հայտնեց, որ իշխող խմբակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, միաժամանակ ընդդիմությանը խնդրում ապահովել իրենց ձայները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ