«Այս երկու քվեարկություններն առիթ էին ձեզ վրա չարախնդալու համար, բայց բնավ մեր նպատակը դա չէ…». Վահագն Ալեքսանյանը՝ Իշխան Սաղաթելյանին

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Իշխան Սաղաթելյանը երկու անգամ քվեարկության արդյունքում չընտրվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում:

«Եթե մեր միտումը լիներ ձեզ վրա չարախնդալը, ապա այս երկու քվեարկություններն առիթ էին ձեզ վրա չարախնդալու համար: Բայց բնավ մեր նպատակը դա չէ: Մեր նպատակն է հնարավորինս շուտ այս գործընթացն ավարտին հասցնել և ԱԺ բնականոն աշխատանքին անցնել:
Դրա համար ձեզ պարզ հարց եմ տալիս՝ քանի՞ ձայն է ձեզ անհրաժեշտ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»,- դիմելով ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ