«Հայաստան» խմբակցությունից ո՞վքեր են դեմ Սաղաթելյանի ԱԺ փոխնախագահ ընտրվելուն

Civic.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Արմեն Չարչյանը, Արամ Վարդևանյանը, Ագնեսա Խամոյանը, Արթուր Ղազինյանը և Անդրանիկ Թևանյանը դեմ են քվեարկել Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելուն։

Նշենք․, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսնայանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ապահովել է անհրաժեշտ ձայներ, որպեսզի Սաղաթելյանը ընտրվի ԱԺ փոխնախագահ և, եթե «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները կողմ քվեարկեին Սաղաթելյանը կընտրվեր։

Հիշեցնենք, որ Սաղաթելյանի ԱԺ փոխնախագահի առաջին փակ քվեարկության արդյունքներով ձայները բաշխվել էին հետևյալ կերպ՝ 104- պատգամավորից կողմ էին քվեարկել 53, դեմ՝ 50, իսկ երկորդ անգամ՝ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնկացել էին՝ 103-ը, կողմ էին քվեարկել 49 պատգամավոր, անվավեր` 5։ Նշենք, որ ընտրվելու համար անհրաժեշտ էր 54 կողմ քվե։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ