«Հայաստան» դաշինքը պառակտվում է, աթոռակիվ է գնում, ով է կազմակերպել Իշխան Սաղաթելյանի ընտրության տապալումը

Ազգային ժողովում ավարտվել է ընդդիմադիր փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Արդեն 2-ռ  անգամն է, ինչ  առաջադրված թեկնածուն՝ Իշխան Սաղաթելյանը  չի  ընտրվում ԱԺ  փոխխոսնակի պաշտոնում։

Այս  անգամ մասնավորապես, Իշխան Սաղաթելյան ստացավ  49 կողմ ձայն, 49 դեմ, և  5 թերթիկ համարվեց անվավեր: Այն ինչ  անհրաժեծտ էր ստանալ 54 կողմ ձայն։

Հիշեցնենք, որ այսօր առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, այնինչ ընտրվելու համար անհրաժեշտ էր 54 ձայն:  Ընդ որում,  առաջին ընտրության ժամանակ «Հայաստան» դաշինքից բացակա պատգամավոր կար։

Այլևս  բացահայտ է, որ անգամ այն դեպքում, երբ իշխանական  ՔՊ-ն ապահովում է անհրաժեշտ ձայների քանակը,  «Հայաստան» դաշինքի ներսում  աթոռակռիվ է սկսվել,  անգամ իրենք իռենց  թեկնածուի օգտին չեն քվեարկում։ Լուրեր  են շրջանառվում, որ Արմեն  Ռուստամյանն է կազմակերպել Իշխան Սաղաթելյանի՝  որպես ԱԺ  փոխխոսնակի ընտրության  տապալումը, քանի  որ  հնարավոր է  չդառնա հանձնաժողովի  նախագահ, իսկ Ռուստամյանը  պաշտոն ու իրեն  սպասարկող մեքենա է ուզում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ