Այսուհետ բազմաբնակարան շենքերի բնակիչները պետք է վճարեն անշարժ գույքի հարկ

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմը հայտնում է․

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ 01.01.2021թ-ից ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն Նուբարաշեն վարչական շրջանի բոլոր բազմաբնակարան շենքերի բնակարանները անշարժ գույքի հարկման բազայում համարվում են հարկվող գույք, և այսուհետ բազմաբնակարան շենքերի բնակիչները պետք է վճարեն անշարժ գույքի հարկ բնակարանների համար:

Վճարումներ կատարելու համար կարող եք այցելել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին, իսկ այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 51 87 36»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ