«Խոստացել են հրշեջ օդանավեր ուղարկել, ապա վերանայել են իրենց որոշումները». Թուրքիայում դժգոհում Ֆրանսիայից և Հունաստանից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ  Ֆրանսիան և Հունաստանը խոստացել էին հրշեջ օդանավեր ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են իրենց որոշումը՝ փոխանցում է Ermenihaber-ը:

«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը, քանի որ մենք էլ նման դեպքերում օգնում ենք նրանց: Ֆրանսիան խոստացավ, հետո չեղարկեց առաջարկը` պատճառաբանելով, որ Իսպանիայում նույնպես հրդեհավտանգ իրավիճակ է և ամեն պահի կարող է այնտեղ հրդեհ բռնկվել: Հունաստանը խոստացավ, հետո հայտնեց, որ իրենց մոտ էլ կան հրդեհներ»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ