Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին «Grand Chess Tour» շարքի« Chessable Masters» առցանց մրցաշարում: Գրում է Sputnik Արմենիան։

Մրցաշարի երկրորդ օրն Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, երկուսն էլ` սև խաղաքարերով, կրեց մեկ պարտություն։ Կանոնակարգով նախատեսված խաղի չորրորդ պարտիան չկայացավ հայ շախմատիստի վաղաժամ հաղթանակի պատճառով։

Արոնյանը 2,5:0,5 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին:

Շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը կմրցի վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի հետ։ Վերջինս երկու հանդիպումներում էլ առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզջուի նկատմամբ (3:1 և 2:0):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ