Վարչապետ Փաշինյանն օգնություն է ցուցաբերել փոքրիկի վիրահատության համար


Օրեր առաջ համացանցում ինֆորմացիա էր տարածվել, որ 2-ամյա Նարեկի կյանքը վտանգված է, փոքրիկի ծնողներն ապավինում են բոլոր բարի մարդկանց օգնությունը:

2-ամյա Նարեկ Կարենի Հակոբյանի մոտ ախտորոշվել էր սինուսերի խառնարանի վարիկոզ արտահայտված օկլոգիոն հիդրոցեֆալիայով։ Երեխայի հիվանդությունը վտանգի տակ էր դնում փոքրիկի կյանքը։

Այսօր արդեն փոքրիկի հարազատները համացանցում ինֆորամցիա են տարածել, որ պահանջվող օգնությունը ստացել են և շնորհակալություն են հայտնում վարչապետ Փաշինյանին:

Փոքրիկի հարազատները կապ հաստատեցին MediaNews-ի հետ և խնդրեցին տարածել մի հայտարաություն, որտեղ մասնավորապես ասվում է

Իմ շատ սիրելի ընկերներ ,ամբողջ Հակոբյան գերդաստանի անունից (Վազգեն Հակոբյանից)շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ `Նիկոլ Փաշինյանից,ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարից`Նաիրի Սարգսյանից նաև մարդկանցից ում չենք ճանաչում։

Անչափ զգացված ենք և շնորհակալ յուրաքանչյուրիդ ուշադրության,սրտացավության,օգնության համար։Երախտիքի խոսքեր չենք գտնում ասելու ,զգացված ենք անսահման։Նարեկին նոր կյանք նվիրելու համար։

Ձեզ պարոն Փաշինյան շնորհակալություն ` մեզ հետ լինելու,մեզ օգնելու համար։Իրականում Դուք վերափոխվում եք Նարեկի կյանքը`նոր կյանք նվիրելով։Շնորհակալություն Ձեզ մեծ ավանդի և Ձեր աշխատակազմի բարեհամբույր վերաբերմունքի համար։


Ձեր մարդ տեսակը և չկրկնող որակը թո՛ղ օրինակ ծառայի շատ բարերարների ,միշտ եղեք այսքան ուշադիր,իսկ մարդ տեսակի համար խոսքերն ավելորդ են։Շնորհակալ ենք և Աստծո աչը բոլորին թող խաղաղություն և առողջություն բերի։


Նյութը հրապարակման պատաստեց MediaNews-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ