Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 3 վիրավորների մեջ կա 3-ամյա տղա

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Աբովյան-Արզնի ավտոճանապարհի միջնամասում ճակատ-ճակատի բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Արմեն Անդրեասյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արարատ Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Ա. Անդրեասյանը, Opel-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Նունե Կ.-ն ու 3-ամյա Արայիկ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ