Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը. Ինչ կապ ունի՝ ով է զոհվածի բարեկամը, բոլորը հայ են, բոլորն էլ՝ մերն են

Ազգային ժողովում շարունակվում է 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:

Դահլիճում կրքերը կրկին թեժացան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթից հետո: Հիշելով 44-օրյա պատերազմի զոհերին՝ նա հայտարարեց, թե զոհերի ցուցակում ոչ մի ՔՊ-ականի հարազատ կամ բարեկամ չկա։

Հիշյալ տիկինը, չգիտես ինչու, որոշել էր դրամատիկ ելույթ ներկայացնել, թեև իր հաշվարկներում բավական սխալվել էր։
Տիկինը, մինչ բոցաշունչ ելույթ ունենալը և մեղադրական տոնով սրտաճմլիկ հայտարարություններ անելը, կարող էր փոքր-ինչ նրբանկատ և, առաջին հերթին, ստույգ գտնվել՝ զոհերի անվանացանկը և նրանց հարազատներին ուսումնասիրելիս:

Հաստատ կնկատեր՝ այսօրվա իշխանավորները մեր բազմաթիվ անմահացած հերոսների մեջ հարազատներ ունեն։

Այդ դեպքում, թերևս, գոնե նույն կրքոտությամբ փորձ կաներ բացատրելու, թե ինչ կապ ունի՝ ով է զոհվածի բարեկամը, ինչ պաշտոն ունի: Բոլորը հայ են, բոլորն էլ՝ մերն են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ