«Շարունակեք ապակայունացման գործողությունները և կզգաք Ժողովրդի «չագուճի» ուժը»․ Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ընդդիմության որոշ ներկայացուցիչների մեծամիտ և հեգնական, հաճախ լկտի պահվածքը Ազգային Ժողովում հակադրվում է իշխանական խմբակցության կառուցողական դաշտ վերադառնալու, համագործակցելու կոչերին։

Ընդդիմության պատասխաններից այդ կոչերին տպավորություն է ստեղծում, թե վերջիններս կարող են ինչ֊որ բաներ ձեռնարկել, բայց մեծահոգաբար «լավություն» են անում իշխանությանը։ Ակամայից մտաբերում ես իրենց փողոցային պայքարի մասնակիցների սակավաթիվ հավաքները, անիմաստ հայտարարությունները, ջախջախված հեղաշրջման փորձերը ու հասկանում, որ ընդդիմությունը սպառել է իրեն։ Իսկ ներկայիս անհանդուրժող պահվածքը իմ խորին համոզմամբ բլեֆ է։
Ինչևէ.

Եթե չկա համաձայնություն իշխանության առաջարկի շուրջ, եթե ընդդիմություն կոչվածները չեն ցանկանում նպաստել երկրի զարգացմանը, այլ որոշել են քայքայել պետական կարևորագույն ինստիտուտի հիմքերը, ապա մնում է առաջարկել, որ ընդդիմադիր նախկին թալանչիները անցնեն գործի՝ կիրառեն ողջ գործիքակազմը, հնարավորությունները, ներդնեն թալանված գումարները և ցույց տան ի վերջո ինչի՞ են նրանք ընդունակ։ Իսկ հանրությունը կտա իր գնահատականը։

Մենք ամիսներ շարունակ զուսպ և համբերատար հետևել ենք նրանց փողոցային պայքարին, հանդուրժել անհանդուրժելին միայն մի պարզ պատճառաբանությամբ՝ Մեզ անհրաժեշտ էր Ժողովրդի վճիռը։

Հուլիսի 20֊ին վճիռը կայացվեց է և հիմա Ժողովրդի մեծամասնությունը օժտել է իշխանությանը «Պողպատե մանդատով»։
Շարունակեք ապակայունացման գործողությունները և կզգաք Ժողովրդի «չագուճի» ուժը, իհարկե զուտ քաղաքական իմաստով։
Իշխանության առաջարկը դեռևս գործում է։ Վերադարձե՛ք իրականություն։

Առայժմ այսքանը…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ