«Բեյրութի հարսնացուն». պայթյունից մեկ տարի անց

2020-ի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն տեղի ունեցավ՝ 207 մարդու կյանք խլելով: Պայթյունի պահին նորապսակներ Իսրաա Սեբլանին և Ահմադ Սբեն հարսանեկան ֆոտոսեսիայի էին մասնակցում: Հարսնացուն հայտնվեց պայթյունի պահը պատկերող միջազգային լրատվամիջոցների տարածած գրեթե բոլոր տեսանյութերում:

Մեկ տարի անց զույգը վերադարձել է նույն փողոց և BBC-ին պատմել այդ օրվա իրադարձությունների և ապագայի իրենց պլանների մասին:

Իսրաան նշում է, որ իր հարսանիքի օրը, երբ պետք է երջանիկ լիներ, վերածվեց ողբերգության: Նա պատմում է, որ իրեն ամենուր ճանաչում են՝ անվանելով «Բեյրութի հարսնացուն», սակայն դա իրեն չի ուրախացնում, քանի որ ամեն անգամ հիշում է այդ ողբերգական օրը:

Զույգը ցանկանում է իր ապագան կառուցել այլ երկրում, որտեղ իրեն անվտանգ կզգա: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ