Երևանում ծեծել են Աջափնյակի՝ «մեխ» մականունով հայտնի փոխթաղապետին

Երևանում ծեծել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանին։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, օգոստոսի 2-ին՝ Բաշինջաղյան փողոցում։

Արտակ Հակոբյանը հայտնի է «մեխ» մականունով։

Ըստ մեզ հասած տեղեկությունների Աջափնյակի փոխթաղապետը վիճաբանել է դեռեւս անձը չբացահայտված անձի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի հարված է հասցրել Հակոբյանին։

Արտակ Հակոբյանը մեր տեղեկություններով կատարվածի առնչությամբ արդեն իսկ դիմել է ոստիկանություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ