Կապանի ոստիկանները ապօրինի շինարարություն են հայտնաբերել

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 28-ին իրականացրած շրջայցի ժամանակ պարզել են, որ Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում տեղի բնակիչներից մեկը, առանց համապատասխան փաստաթղթավորման և չունենալով թույլտվություն, Գեղի գետի ափին շուրջ վեց հազար քառակուսի մետր տարածքում իրականացրել է շինարարական աշխատանքներ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավապահները նաև ճշտել են, որ համայնքային իրավասու պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել` ապօրինի շինարարությունը կասեցնելու ուղղությամբ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հողահատկացման օրինականությունը ստուգելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ