Թուրքիայում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի ափերի մոտ ևս 2 երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։

Տեղեկատվության համաձայն՝ 4,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Էգեյան ծովում՝ Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դատչա շրջանից 51,98 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 12,70 կմ խորության վրա:

Նույն շրջանում տեղի է ունեցել ևս 1 երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 43,72 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 7,15 կմ խորության վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ