Այրվում է անվադողերի` աշխարհում ամենամեծ աղբավայրը

Քուվեյթում հրդեհ է բռնկվել աշխարհի խոշորագույն աղբավայրում ՝ 600 հազար քառակուսի մետր մակերեսով: Այս մասին հայտնում է «Վեստի»-ն՝ օգոստոսի 3-ին։

Աղբանոցը գտնվում է Քուվեյթում գտնվող Սուլաբիա քաղաքի մոտ։ Այս պահին բռնկման տեղամասը մեծ տեղ չի զբաղեցնում, սակայն դրա տարածումը երկրին սպառնում է էկոլոգիական աղետ: Ընդհանուր առմամբ, աղբանոցում պահվում է մոտ 52 մլն օգտագործված անվադող։

Քուվեյթի շրջակա միջավայրի պահպանության պետական վարչությունը 2020 թվականի նոյեմբերից որոշում է, թե ինչպես պետք է վերամշակել հին անվադողերը, քանի որ այդ տեսքով դրանք պահվում են արդեն ավելի քան 30 տարի: Պարբերաբար աղբանոցում բռնկվում են հրդեհներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ