Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական մեդալ նվաճեց

2012 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016-ի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն՝ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչում. 4։1 հաշվով փառահեղ հաղթանակ տոնեց Ղրղզստանը ներկայացնող Ուզուր Ջուզուպբեկովի նկատմամբ:

Արթուրը ոսկե մեդալի համար մրցագորգ դուրս եկավ աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ և 1։5 հաշվով զիջեց Օլիմպիական ոսկե մեդալը։

Չնայած նրան, որ Արթուր Ալեքսանյանը երեկ ոտքի վնասվածք էր ստացել, նա չհրաժարվեց եզրափակիչ փուլում գոտեմարտելուց և փառահեղ ելույթ ունեցավ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ