«Ոչ թե լրագրողների գործունեությունն է սահմանափակվում, այլ կատարվում է ինստիտուցիոնալ վերափոխում…». Հակոբ Արշակյանը՝ Աղվան Վարդանյանին

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ կապված լրագրողների գործունեությունը Ազգային ժողովում սահմանափակելու հետ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Դրանք ոչ թե սահմանափակումների գործողություններ են, այլ ինստիտուցիոնալ վերափոխման գործողություններ: Մեզանից յուրաքանչյուրը միշտ ազատ է և ազատ է լինելու շփվել լրագրողների հետ: Ես դրանք չէի համարի լրագրողների գործունեության սահմանափակում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ