Հրազդանի կիրճում բացվելու է «Մեկ ազգ մեկ բռունցք» հուշակոթողը․ կազմակերպիչներն առաջնորդվել են նաև մեծն Շիրազի խոսքերով․ «Հայեր, բավ է ցրված մնաք մատներիս պես, Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի…»․

Օգոստոսի 6-ին, ուրբաթ օրը, ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում, ժողովրդին հայտնի «Բիձու գյոլ» հատվածում տեղի է ունենալու «Մեկ ազգ մեկ բռունցք» հուշակոթողի բացման արարողությունը։ Մի քանի քաղաքացիների մտահաղացումը գրեթե 5 ամիս անց հասավ իր վերջնական տեսքին։ Գաղափար հեղինակները ասում էին․

«Մեկ ազգ մեկ բռունցք» որի արդյունքում ունենք այն՝ ինչ ունենք։ Տղերքը գնացին, գնացին հանուն հայրենիքի, հանուն հող ու ջրի… Ունենք հերոսներ, որոնց առավոտը նորից սկսվում է սիրելի վայրից։ Ավաղ՝ ունենք Հերոսներ, որոնք հետ չեկան, որոնք անմահացան, որոնք միշտ հիշվելու են, որոնց առաջ միշտ խոնարհվելու ենք…

Տղերքի հիշատակը միշտ վառ պահելու և նրանց ներկայությունը մշտապես զգալու համար արդեն պատրաստ է հուշակոթողը, որի շուրջ իրենց խոնարհումը կտան և՛ հարազատները, և՛ ընկերները, և՛ ծանոթները, և՛ անծանոթները, և իհարնե ծնողները…»։

Հուշակոթողի մոտ տեղադրվել են նաև մերօրյա հերոսներից՝ Գոռի, Վրեժի, Խաչիկի և Վարուժի լուսանկարները։

Գաղափարի հեղինակները նաև նշում էին, որ «Մեկ ազգ մեկ բռունցք» անունը ստացած բռուցքի տեսքով հուշակոթողը իրենց հուշում է հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազի հայտնի ստեղծագործություններից մեկի տողերը՝ «Հայեր, բավ է ցրված մնաք մատներիս պես, Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ