Սահմռկեցուցիչ վրաերթ Գեղարքունիքում․ հետիոտնի մարմինը մի քանի մասերի է բաժանվել

Երեկ՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Փիլոսյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վրաերթի ենթարկվածի մարմինը մի քանի մասերի է բաժանվել:

Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության բժիշկները ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 224 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ