Ընդդիմությունը շարունակում է ապակայունացնել երկիրը. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կդիմեն ՍԴ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են վիճարկել երեկ տեղի ունեցած ընտրությունների սահմանադրականությունը:

«Վերահաստատելով այն փաստը, որ երեկվա տեղի ունեցած ընտրությունները տեղի են ունեցել Սահմանադրության խախտմամբ, «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես վիճարկելու է այդ գործընթացի սահմանադրականությունը ՍԴ-ում»,- «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքը հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Տրամաբանական է, որ ամեն անգամ նմանօրինակ  հարցերը  ՍԴ-ում վիճարկելով ընդդիմությունը մեկ  նպատակ է հետապնդոում՝  հնարավորինս ապակայունացնել ներքաղաքական դաշտը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ