Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի 6կմ հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Հ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6կմ (կմ27+500-կմ33+500) հատվածը։

Ծրագիրը բավականին բարդ է, քանի որ այստեղ միայն ասֆալտապատում չի իրականացվում, կատարվում է նաև այս հատվածով անցնող ամբողջ ջրահեռացման համակարգի հիմնանորոգում, նոր ջրահեռացման համակարգերի տեղադրում, տեղադրվելու է նաև նոր ջրատար, փոփոխվելու են նաև ճանապարհի մոտով անցնող գազատարների դիրքերը:

Գառնի-Գեղարդ զբոսաշրջային վայր տանող ճանապարհահատվածում վերանորոգվելու է նաև երեք կամուրջ, ընդհանուր առմամբ կտեղադրվի մոտ 46 հազար քմ ասֆալտ, տեղադրվելու է 7000 քմ մակերեսով մայթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ