«Հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է․..». Նարեկ Ղահրամանյան

Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ Հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է, բայց այս ընթացքում Բաքուն չի դադարում անօրինական դատավճիռներ կայացնելով հայ ռազմագերիներին Բաքվում պահելու իր ռազմավարությունը:

Այսօր էլ Բաքվի անօրինականությունների զոհը դարձան մեր հայրենակիցներ Ալյոշա Խոսրովյանը ու Լյուդվիգ Մկրտչյանը, դատապարտվելով 20 տարի ազատազրկման: Իշխանությունը ջանք չի խնայում մեր ռազագերիներին օր շուտ Հայաստան վերադարձնելու համար:

Կառավարությունը եղել և լինելու է մեր գերիների ընտանիքների կողքին: Անձամբ ես մշտական կապի մեջ եմ Ալյոշա Խոսրովյանի ընտանիքի հետ և հույս եմ հայտնում, որ մեր բոլոր գերիների հետ Ալյոշան ևս վերադարնալու է Հայաստան»:

Ինչպես արդեն հայտնել էինք, Բաքվի Յասամալի շրջանային դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով ևս երկու հայ ռազմագերիների դատավարությունը:

Հայ ռազմագերիներ Ալյոշա Խոսրովյանին և Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման։ Նրան մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբրև թե «խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ»:

Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ