«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները կլրացնեն մեր հանրապետությունում ցիրկի բացը, և ներկայացումների պակաս չենք զգա

Խորհրդարանի երկրորդ ուժի կարգավիճակում գտնվող արմատական ընդդիմություն «Հայաստան» դաշինքը առաջին նիստը ըստ էության ավելի շուտ վերածեց փողոցային, քան խորհրդարանական ակցիայի:

Մեծ հաշվով այդ վարքագիծը անսպասելի էլ չէր, քանի որ դաշինքի տարբեր ներկայացուցիչներ, ընդհուպ առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրենց հետընտրական հայտարարություններում տվել են այդպիսի սպասումների առիթներ:

Այսօրվա նիստը թերևս կարելի էր որոշ պատգամավորների պահվածքով պայմանավորված համարել ցիրկի բացման առաջին ներկայացում։

Եվ այս ամենով պայմանավորված, կարելի է եզրակացնել, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները կլրացնեն մեր հանրապետությունում ցիրկի բացը, և ներկայացումների պակաս չենք զգա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ