«Որ ասում էի՝ իմ նախագահությունը 4-5 ժամվա պատմություն ունի». Ինչպես հեռացավ Հասանովն ԱԺ նախագահի աթոռից

8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում պատգամավորները ԱԺ նախագահ պետք է ընտրեն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրել Ալեն Սիմոնյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Սարգսյանին։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 71-ը։ Եվ 71 «կողմ» ձայներով ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ