ԱԺ-ում ընդդիմությունն անգամ իր առաջադրած թեկնածուների օգտին չքվեարկեց

Քիչ առաջ  հայտնի դարձավ, որ պատգամավորների փակ և գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Ուշագրավ էր,  որ 8-րդ  գումարման ԱԺ

նախագահի թեկնածուներ առաջադրելուց հետո,  ընդդիմադիր  պատգամավորները չբարեհաճեցին անգամ մասնակցել  ԱԺ նախագահի փակ և գաղտնի ընտրությանը՝  չքվեարկեով անգամ սեփական թիմակցի կամ թեկնածուի  օգտին։
Խոսուն փաստերը համադրելով՝ տրամաբանական է ենթադրել, որ  ԱԺ նախագահի պաշտոնում  ընդդիմության թեկնածուների առաջադրումը  ոչ այլ ինչ էր, քան էժանագին շոու,  հակառակ դեպքում անտրամաբանական է  ԱԺ նախագահի փակ և գաղտնի քվեարկությանը ընդդիմադիր պատգամավորների չմասնակցելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ