Հայտնի է՝ ով է նշանակվել Սուրեն Պապիկյանի արդեն նախկին պաշտոնում

Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 2-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Գնել ՍԱՆՈՍՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-նշված է հրամանագրում:

Կառավարությունը օգոստոսի 2-ին նոր որոշում է ընդունել, որում նշվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1․ Գնել Սանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ վերջինս մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1098-Ա որոշմամբ։

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

07.10.1983 թվական, Գեղարքունիքի մարզ, Ծակքար համայնք:

Կրթություն

2000-2004թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում, աշխարհագրություն մասնագիտությամբ, աշխարհագրության բակալավրի աստիճան:
2004-2006թթ. սովորել է ԵՊՀ աշխարհագրություն մասնագիտությամբ, մագիստրոսի աստիճան /մասնագիտացումը՝ բնօգտագործում և բնապահպանություն/:

Աշխատանքային գործունեություն

2004-2010թթ. «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում` որպես աշխարհագրության ուսուցիչ:

2007-2010թթ. Երևանի հյուսիսային համալսարանում` որպես դասախոս:
2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի պատասխանատու:
2006-2018թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս:
2018թ. Մայիս- հոկտեմբեր ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ:
ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1098-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:

Այլ տվյալներ

«Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է:

Կուսակցական պատկանելիությունը

ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ