Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին նիստը և հեռացան ԱԺ-ից

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթից առաջ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հեռացան դահլիճից:

Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 2-ին, առաջաին նստաշրջանին Ազգային ժողովի նախագահ է ընտրում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի թեկնածու են առաջադրել Ալեն Սիմոնյանին։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ առաջադրել են Մխիթար Զաքարյանի թեկնածությունը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ նշեց, որ առաջադրել էն Արթուր Սարգսյանի թեկնածությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ