Զգեստափոխվածները ԱԺ-ում․ Ինչու են «Հայասատան» դաշինքի պատգամավորները, իրար հաջորդելով, հանում իրենց շապիկները

«Հայաստան» խմբակցությունն 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստին եկել է Սյունիքի մարզի կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով։

Ընդմիջումից հետո կարծես թե որոշ պատգամավորներ սկսեցին փոխել իրենց շապիկները, այդ թվում Ղազինյան Արթուրը, ով այս պայքարի առաջամարտիկներից էր թերևս։

Հնչեղ ելույթներից թվում էր , որ հաջորդ նիստը կալանավորված ընկերների դաջվածքներով են ներկայանալու, բայց արի ու տես, որ անգամ շապիկն անհարմար էր կրելը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրվա երկրորդ կեսից Արմեն Գևորգյանն , ով հպարտ կեցվածքով հագել էր վերոնշյալ շապիկը, փոխարինեց արդեն վերնաշապիկով։

Պատճառը իհարկե պարզ է , թե ինչն է անհարմություն ստեղծել միշտ թանկարժեք շապիկ կրող Գևորգյանին  հագնել այդ էժանագին թե՛ իմաստի , թե՛ գնային առումով շապիկը, բայց ակնհայտ է, որ այն ինչի համար պայքարում են,  չունի միասնական գաղափարի թեզ։

Արհեստական և ոչ բովանդակային պայքարը միշտ էլ ակներև պարզ է դառնում։ Այն թիմը, որը հավաքվել է  ընդամենը  ունենալով կորսված մեկ ընդհանուր լափաման, չի կարող երբեք գաղափարական առումով հետաքրքիր լինել, էլ ուր մնաց մինչև վերջ պայքարի այդ գաղափարների համար։

Սեփական թիմի կողմից առաջ քաշված թեզերը մերժվում և ճանապարհի կեսից արհամարհվում են անգամ սեփական թիմակիցների կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն խմբակցությունից Արմեն Գևորգյանը հասցրել  էր փոխել շապիկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ