Արմեն Գևորգյանը փոշմանե՞լ է․ Արդեն հասցրեց փոխել շապիկը

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը օգոստոսի 2–ին մեկնարկեց «Հայաստան» դաշինքի բողոքի ակցիա հիշեցնող գործողությամբ, որն արտահայտվեց նախ դաշինքի ցուցակում գտնվող Գորիսի և Սիսիանի համայնքապետերի լուսանկարներով շապիկներով խորհրդարան գալով, և հետո նրանց խորհրդարանի նիստին մասնակցելու հնարավորություն ապահովելու պահանջով:

Օրվա երկրորդ կեսից Արմեն Գևորգյանն , ով հպարտ կեցվածքով հագել էր վերոնշյալ շապիկը, փոխարինեց արդեն վերնաշապիկով։

Պատճառը իհարկե պարզ է , թե ինչն է անհարմություն ստեղծել միշտ թանկարժեք շապիկ կրող Գևորգյանին  հագնել այդ էժանագին թե՛ իմաստի , թե՛ գնային առումով շապիկը, բայց ակնհայտ է, որ այն ինչի համար պայքարում են,  չունի միասնական գաղափարի թեզ։

Արհեստական և ոչ բովանդակային պայքարը միշտ էլ ակներև պարզ է դառնում։ Այն թիմը, որը հավաքվել է  ընդամենը  ունենալով կորսված մեկ ընդհանուր լափաման, չի կարող երբեք գաղափարական առումով հետաքրքիր լինել, էլ ուր մնաց մինչև վերջ պայքարի այդ գաղափարների համար։

Սեփական թիմի կողմից առաջ քաշված թեզերը մերժվում և ճանապարհի կեսից արհամարհվում են անգամ սեփական թիմակիցների կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ