«Հայաստան» դաշինքն ԱԺ է եկել կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով

Այսօր՝ օգոստոսի 2-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը:

Նոր կազմավորված խորհրդարանում երեք քաղաքական ուժ է՝ «Իմ քայլը», «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները:

Օրակարգի հարցերն են ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը և այլ հարցեր:

Խորհրդարանն ունի 105 պատգամավոր, որից 71-ը՝ իշխանական մանդատով:

Նիստը մեկնարկեց Հանրապետության հիմնով։ Ներկա են ՀՀ նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ