ԱԺ-ում Վանեցյանը նստել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեղը՝ մտադիր է վարչապետ դառնալ

Այսօր՝ օգոստոսի 2-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: Նիստը մեկնարկեց Հանրապետության հիմնով։ Ներկա էին  նաև ՀՀ նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Ուշագրավ էր աjն փաստը, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանում «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր  Վանեցյանը  զբաղեցրել էր  պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նստատեղը։

ԱԺ-ում երբեմնի պատգամավոր  Նիկոլ Փաշինյանի նստատեղը նրա  վարչապետ  դառնալուց  հետո  զբաղեցրել էր   «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ,  Ազգային ժողովի  յոթերորդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը, ով  2018թ․-ի հեղափոխությունից հետո ջանք չէր  խնայում վարչապետ  դառնալու  համար։ Բայց  ինչպես Սերժը կասեր՝  «խիարը թարս  բուսնեց»,  ու  Մարուքյանն անգամ չկարողացավ  հայտնվել   ութերորդ գումարման Ազգային ժողովում։

Սակայն ԱԺ-ում «վրեն մեղր քսած»  պատգամավոր  Նիկոլ Փաշինյանի  խորհրդավոր նստատեղը  անտարբեր չթողեց  անգամ Վանեցյանին, ով բավականաչափ ազատ  նստատեղերը  թողած  շտապեց  զբաղեցնել հենց  Փաշինյանի հայտնի նստատեղը, հավանաբար  հուսալով  որ մի օր  ինքն էլ կդառնա  վարչապետ։

Ընդդիմադիր Փաշինյանի նստատեղը  զբաղեցրած Վանեցյանը սակայն մի բան հաշվի  չի առել,  որ  «խիար թարս բուսնելու» հատկություն ունի։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ