ՀՓՇ-ի հայհոյախառն ակցիաների «դիջեյը», ում մերժել են նույնիսկ սեփական գյուղում, ԱԺ փոխնախագահի ընդդիմության միասնական թեկնածո՞ւ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներն ունենալու են ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի միասնական թեկնածու: Նախկին իշխանությանը մոտ կանգնած «Հրապարակ» թերթն այսօր գրել է, որ «Պատիվ ունեմ»-ը համաձայնել է սեփական թեկնածու չառաջադրել՝ ԱԺ մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոնի դիմաց, քանի որ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոն չի հասնում մի կերպ ԱԺ մտած այդ դաշինքին:
Ըստ այդմ՝ միասնական թեկնածուն լինելու է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, ում թեկնածությունը, սակայն, միանշանակ չի ընունվում: Նախ՝ Քոչարյանի հայհոյախառն փողոցային ակցիաներից   առանձնապես չտուժած ՀՅԴ-ն ստանում է «Հայաստան» դաշինքին բաժին հասնող  ԱԺ երկու գլխավոր պաշտոնները՝ ԱԺ փոխնախագահի և խմբակցության քարտուղարի պաշտոնը, իսկ մյուս ուժը՝ «Վերածնվող Հայաստանը», դուրս է մնում ղեկավար պաշտոններից:

Եթե Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը» զրկվել է ղեկավար պաշտոններից Սյունիքում պարտության համար (ըստ նույն մամուլի՝ խոսք է գնում, որ ՎՀ-ին ընդամենը մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոն է հասնելու), ապա Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին չեն ընտրել անգամ սեփական, ՀՅԴ-ական հոր ղեկավարած գյուղում: «Հայաստան» դաշինքը խայտառակ պարտվել է Սաղաթելյանի համայնքապետ հոր ղեկավարած գյուղում: Սաղաթելյանի հայրենի Գեղամավանում ՔՊ-ի օգտին քվեարկել է 399 հոգի, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 294:

Սաղաթելյանի թեկնածությունը խիստ բացասաբար է ընդունվում իշխանության պատգամավորների շրջանում, և չի բացառվում՝ իշխանությունը նրան մերժի ԱԺ-ում: ՀՅԴ-ական Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանի հետ հերթափոխով, աչքի է ընկել ՀՓՇ-ի շրջանակներում փողոցներում իշխանութան հասցեին հայհոյախառն արտահայտություններ անելով, «դավաճան» գոռալով ու  ատելություն տարածելով և այդ ընթացքում վաստակել է ոստիկանությունից ամենաարագ փախչողի տիտղոսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ