Աճել է Թուրքիայում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, տուժել է 864 մարդ: Այս մասին Twitter- ի իր էջում գրել է Հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

«Մանավգաթում (Անթալիա նահանգ) բռնկված հրդեհների հետևանքով մենք ունենք 7 զոհ: Հրդեհից տուժած 507 մարդուց 497 -ը դուրս է գրվել հիվանդանոցից:

Մարմարիսում և Բոդրումում բռնկված հրդեհներից տուժած 203 մարդկանցից 186-ը դուրս է գրվել հիվանդանոցից: Մարմարիսում ունենք մեկ զոհ:

Մերսինում բռնկված հրդեհից տուժած բոլոր 154 քաղաքացիները բուժման ավարտից հետո դուրս են գրվել»,-գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ