«Ինչի մենք բաժանվե՞լ էինք». Մարիամ Հովհաննիսյանը հայտնել է, որ Տիգրանի հետ կրկին միասին են

Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017-ի դեկտեմբերին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ նա հայտարարեց, որ 2-րդ անգամ է ամուսնացել, իսկ ընտրյալը` Մարիամը, իրենից 21 տարի փոքր է։

Տիգրանի և Մարիամի հարաբերությունների բուռն քննարկումներից որոշ ժամանակ անց էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Տիգրանը կրկին միացել է նախկին կնոջը` Լիանային, որի հետ ամուսնացած էր 15 տարի։

Տիգրանն իր էջից հեռացրելէր Մարիամի հետ լուսանկարները։  Տիգրանը և Լիանան սկսել էին միասին լուսանկարներ հրապարակել Ֆեյսբուքում, մեկնաբանություններում նրանց ծանոթներն ուրախանում էին զույգի վերամիավորման համար։

Սակայն երեկ, Մարիամը պատասխանել է հետևորդների հարցերին և կրկին ուշադրություն հրավիրել իր անձնական կյանքի վրա։ Մասնավորապես, նա նշել է, որ ինքն ու Տիգրանը միասին են։

Ի պատասխան հարցին` հաճա՞խ է սիրահարվում, Մարիամը հրապարակել է Տիգրանի լուսանկարն ու պատասխանել` ամեն օր։ Նա նաև նշել է, որ ամուսնացած է։ Մեկ այլ հարցի` արդյոք ինքն ու Տիգրանը կրկին միասին են, Մարիամը պատասխանել է` «Ինչի մենք բաժանվե՞լ էինք»։

Տիգրանի էջից կրկին հեռացված են նախկին կնոջ հետ լուսանկարները։ Նրա ընտանեկան լուսանկարները միայն երեխաների հետ են։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ