ՁԵզ բացակա չենք դնի. Ակնայից ուղարկել էին արդեն գրավված Հադրութ. տղերքն ընկել էին շրջափակման մեջ.

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին շատ տարածվեց այս մարդու լուսանկարը։ Գրում էին, որ երկու որդիների մեդալներն է ստացել։

Քանի որ բլոկի մեջ էի, փորձում էի նամակներով ընկերներիս ասել, որ տղամարդը ոչ թե երկու որդիների, այլ մեկ որդու երկու մեդալն է ստացել՝ մեկը Արիության համար, եթե չեմ սխալվում, մյուսն էլ Մարտական խաչ։ Լուսանկարում ավագ սերժանտ Անանիա Արամյանի հայրն է՝ Սամվել Արամյանը։ Անանիան այն վաշտի մեջ էր, որին Ակնայից (Աղդամ) ուղարկել էին արդեն գրավված Հադրութ։

Տղերքն ընկել էին շրջափակման մեջ, մի քանի ժամ հերոսաբար կռվել ու բոլորն էլ զոհվել հոկտեմբերի 11-ին՝ թուրք հատուկջոկատայինների դեմ անհավասար մարտում։

Անանիան 19 տարեկան էր, Արարատի մարզի Արևշատ գյուղից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ