Զարուհի Բաթոյանը կստանձնի ԱԺ-ի պատգամավորի պարտականությունները

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանն օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնի 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները: Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։

«Ուրախ եմ, որ նախորդ 2,5 տարիների ընթացքում Կառավարության հետ միասին հիմքեր ենք ստեղծել մի շարք համակարգային բարեփոխումների սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ծառայությունների բարելավման և ընդլայնման համար:

Անելիքներ շատ կան, և ես որպես պատգամավոր շարունակելու եմ աջակցել այդ բարեփոխումների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով ամրագրված դրույթների իրականացմանը: Սովորաբար պատերազմների և համավարակների հետևանքով ամբողջ աշխարհում խոցելիները դառնում են ավելի խոցելի, անտեսվածներն` ավելի անտեսված, ուստի Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում սոցիալական խնդիրները առավել քան երբևէ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում:

Իմ ջանքերն առավելապես ուղղելու եմ երեխաների պաշտպանությանը, սոցիալական աջակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, և այն խնդիրների լուծմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր քաղաքացիների համար: Ինչպես միշտ, բաց եմ լինելու համագործակցության, առաջարկների և դիտողությունների համար: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Բաթոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ