ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում


Հայ զինծառայողները խրոխտ շուրջպար են բռնել Արարատի փեշին բազմած Խոր Վիրապ վանական համալիրի պատերի ներքո։ Տեսանյութն իր Facebook–ի էջում հրապարակել է Վահագն Միքայելյան օգտատերը, որը, դատելով գրառումներից, նորակոչիկ է։

Իրենց զինվորական երդման օրը ռազմատենչ ազգային պար պարելը հենց նրա նախաձեռնությունն է եղել։ Վահագնը իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Տղաները, հայրենիքին զինվորական երդում տալուց հետո, Արարատի փեշին պարել են խրոխտ ազգային քոչարին ու ոգևորել ներկաներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ