Էրդողանն ուղղաթիռից դիտել է Թուրքիայի հրդեհված գոտիները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ուղղաթիռով թռել է հարավային Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում բռնկված անտառային հրդեհների գոտու վրայով, հայտնում է Anadolu-ն:

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Փակդեմիրլին Էրդողանին ներկայացրել է բնական աղետի հասցրած վնասի մասշտաբները:

Թուրքիայի նախագահը չեղյալ է հայտարարել շաբաթ օրը Քահրամանմարաշ նահանգ այցի ծրագիրը, որտեղ նա պետք է մասնակցեր մի շարք միջոցառումների, և Ստամբուլից թռել երկրի հարավ:

Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են:

Ռուսաստանը հինգ Իլ-76 ինքնաթիռ և երեք Մի-8 ուղղաթիռ է ուղարկել Թուրքիա՝ հրդեհները մարելու համար. կուղարկվի նաև ավիախումբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ