«Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին…». Հայկ Չոբանյան

Մեր նպատակն է, որ ՀՀ բոլոր բնակավայրերը միացված լինեն լայնաշերտ ինտերնետ կապին: Ակս մասին հարցազրույցում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը:

«Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի զարգացումը, մեր առջև կանգնած մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է ապահովել միայն բարձր հավելյալ արժեք ապահովող ուղղությամբ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտով։

Այս ամիսների ընթացքում մենք ստեղծել ենք որոշակի ենթակառուցվածք, որպեսզի ռազմարդյունաբերության ոլորտում որևէ գաղափար դուրս չմնա ուշադրությունից և մտնի մասնագիտական քննարկման դաշտ. այստեղ կարևոր է մասնավորի հետ շփման հարթակների զարգացումը»,-ասել է Չոբանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ