Մեծ Բրիտանիայի հայերը, քրդերն ու կիպրոսցիները դիմել են երկրի վարչապետին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով

Միացյալ Թագավորությունում բնակվող հայերը, քրդերն ու կիպրոսցիները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ Քրդստանում Թուրքիայի ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը տարածաշրջանում թուրքական աճող ագրեսիայի մաս է կազմում:

Ապրիլին Թուրքիան ռազմական երկու լայնածավալ գործողություններ է իրականացրել Քրդստանի հյուսիսային շրջաններում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ: Ռազմական գործողությունների նպատակը եղել է քրդերի ակտիվությունը նվազեցնելը և Թուրքիա ու Սիրիա մուտքը կասեցնելը:

«Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը և ընդհանուր դիրքորոշումը նրա սահմանակից շրջաններում կարող է միայն բնութագրվել ագրեսիվ»,- նշվում է նամակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ