Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը

Ինչպես տեղեկացրել ենք, Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրրցաշարում 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակչում պարտության մատնեց ադրբեջնցի աշխարհի նախկին չեմպիոն Ջավիդ Չալաբիևին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Այն բանից հետո, երբ ռինգում հայտարարվեց մրցավարների որոշումը, ադրբեջանցի մարզիկը շրջվեց մեջքով Բաչկովին ու արագորեն հեռացավ ռինգից՝ առանց ավանդական ձեռքսեղման ու մրցակցի մարզիչներին մոտենալու: Մենամարտից հետո Չալաբիևը տեղի մամուլի հետ զրույցում հայտարարել է, որ մրցավարներն անարդար են վարվել իր հետ, և որ ինքը հաղթել է երկրորդ ռաունդը, իսկ մրցավարները հաղթանակը տվել են հայ բռնցքամարտիկին:

Նշենք, որ հենց երկրորդ ռաունդում Բաչկովի առավելությունն անվիճելի էր, ու նրա ուժեղ հարվածները հաճախ էին հասնում նպատակին՝ թե մրցակցի գլխին, թե մարմնին: Դրվագներից մեկում Չալաբիևը նույնիսկ միտումնավոր բերանից գցեց ատամնակալը, որպեսզի մենամարտը կանգնեցվի և նա շունչ քաշելու հնարավորություն ունենա:

Ներկայացնում ենք Բաչկով — Չալաբիև մենամարտի տեսագրությունը.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ