Ճանապարհային երթեւեկության խախտման քանի դեպք են արձանագրել քաղաքացիները եւ ուղարկել ոստիկանություն

Հուլիսի 27-ի դրությամբ քաղաքացիները բջջային հավելվածի միջոցով 70 դեպք են արձանագրել: Այս մասին ՀԺ-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից քաղաքացիները հնարավորություն ունեն բջջային հավելվածով արձանագրել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները:

Ոստիկանությունից հետաքրքրվել էինք, թե հուլիսի 27-ը ներառյալ քաղաքացիները ճանապարհային երթեւեկության կանոնների քանի՞ խախտում են արձանագրել եւ դրանցից քանիսն են օրենքով սահմանված կարգով խախտում համարվել ու ակտ կազմվել:

ԳՈՎԱԶԴ00:26Իմանալ ավելին
Ի պատասխան հայտնեցին, որ «Road Control Armenia» բջջային հավելվածով արձանագրվել եւ ուղարկվել է 70 նյութ, որոնցից 15-ը համարվել է իրավախախտում արձանագրելու համար պիտանի:

Միեւնույն ժամանակ նշել են, որ ստացված նյութերի հիման վրա դեռեւս վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ չեն կայացվել:

Ստացվում է, որ քաղաքացիների արձանագրած դեպքերից ընդամենը 21.4 տոկոսն են խախտում համարվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ