22-ամյա վարորդը 08-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի

Այսօր՝ հուլիսի 30-ին, հեծանվորդի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Տիգրան Խաչատրյանը իր վարած ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս խաչմերուկում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, հեծանվորդ, 17-ամյա Խաչիկ Շարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասաի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իսկանդարյանի գլխավորությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ