Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 30-ին՝ ժամը 15:48-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԳՈՎԱԶԴ00:00Իմանալ ավելին
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին այրվում է Lada Priora մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է Lada Priora մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1987 թ․)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ